🟨 Իսրայելը վերսկսում է ռազմական գործողությունները Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ: ▫️Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ զանգվածային հարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: Axios
🟨 ԱՄՆ-ն Կիևի հետ ուղիղ քննարկում է խաղաղության պայմանները, այդ թվում՝ ՌԴ հետ ապագա տարածքների սահմանազատումը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ
🟨 Թրամփը պատրաստ է լծակներ օգտագործել Ռուսաստանի դեմ, եթե Պուտինի հետ Ուկրաինայի հարցով առաջիկա բանակցությունները չարդարացնեն սպասելիքները։ ▫️Այդուհանդերձ, Ուկրաինայում խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ
🟨 Նոր Նորքում՝ Մյասնիկյան-Լվովյան փողոցներին հարակից տարածքում, հիմնվելու է շուրջ 30 հա մակերեսով զբոսայգի: ▫️Այս տարվա ծրագրերի շարքում է Մալաթիա-Սեբաստիայում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված, զբոսայգու վերահիմնման աշխատանքները: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունը հուշագիր է ստորագրել Իսրայելի Union Energy-ի հետ։ ▫️Փաստաթուղթը կընդլայնի կողմերի միջև համագործակցության ցանցը և նոր էներգետիկ ռեսուրսների հասանելիությունը։
🟨 Հայ մեծանուն մշակութային գործիչների հոբելյաններին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը հայտարարում է ստեղծարար ծրագրերի իրականացման մրցույթ: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ