🟨 Ֆոտոխցիկները ֆիքսել են Դոնալդ Թրամփի ձեռքի կապտուկները Դավոսում։ ▫️ԱՄՆ նախագահի առողջության մասին քննարկումերը միջազգային մամուլում կրկին ակտիվացել են։
🟨 Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ ▫️Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի համար կարևոր է Իրանի կայունությանը և դեմ են ցանկացած արտաքին միջամտության։
🟨 Թբիլիսիում 3 օր տևած ձյան պատճառով մայթերը ծածկվել են ձյան և սառույցի հաստ շերտով։ Քաղաքացիները դժգոհում են, որ մաքրվում են միայն կենտրոնական փողոցները։
🟩 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Տալլինում անցկացված «Remembering Paul Keres» արագ շախմատի մրցաշարում` 11 հնարավորից վաստակելով 8.5 միավոր: Հայաստանի շախմատի ֆեդերացիա
🟨 Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան։ Այսինքն՝ մենք ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը ՀՀ-ում։ Մհեր Գրիգորյան