🟨 Իսրայելական բանակը գիշերվա ընթացքում շարունակել է ավիահարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ։ ▫️ Ռմբակոծությունները շարունակվում են նաև այսօր։
🟨 Սեպտեմբերի 29-ին կանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը, որը կանցնի Վազգեն Սարգսյան-Նալբանդյան-Կորյուն-Աբովյան-Իսահակյան-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Աբովյան-Վազգեն Սարգսյան փողոցներով: ▫️Վազքարշավի ընթացքում նշված փողոցները ավտոտրանսպորտային միջոցների համար փակ են լինելու: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իսրայելական բանակը հրատապ տարհանման կոչով դիմել է Բեյրութի հարավային արվարձանների բնակիչներին։ ▫️Առաջիկա ժամերին սպասվում են նոր ավիահարվածներ։ UPD: Իսրայելը սկսել է հարվածները Բեյրութի հարավում «Հըզբոլլահի» զինապահեստներին և ռազմական բնույթի օբյեկտներին։
🟨 Ամեն մի նահատակված ղեկավար, անշուշտ, ունի իր փոխարինողը։ Իսրայելն իր նպատակներին չի կարող հասնել տեռորի միջոցով։ ▫️Իսրայելը հատում է Իրանի կարմիր գծերը։ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամինիի խորհրդական Ալի Լարիժանի