🟨 Երկրի բարձր ղեկավարությունը մասնակցել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակին մատուցված հարգանքի տուրքի միջոցառմանը:
🟨 Իմ երկրում կան մարդիկ, որոնք խաղաղության հասնելու համար կստիպեն Ուկրաինային հանձնել իր ինքնիշխան տարածքի զգալի մասը։ ▫️Այդ առաջարկները համընկնում են Պուտինի առաջարկներին։ Դրանք ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի առաջարկներ են: Քամալա Հարրիս ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
⬜️Այսօր Ղարաբաղյան երկրորդ պատերազմի չորրորդ տարելիցն է։ ▫️2020թ. այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 7:10-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսեց 44-օրյա պատերազմը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ, որևէ փաստաթղթով համաձայնել է, որ իր տարածքում 3-րդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգությունը, իրականության ձևախեղում են։ Նիկոլ Փաշինյան
🟨🟧 Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո պետք է այն ուղարկենք ՍԴ։ ▫️Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, թեպետ դա հավանական չէ, այդ ժամանակ կկանգնենք իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար։ Նիկոլ Փաշինյան
🟨 Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն այսօր ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա։ Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում
🟩 Այսօր՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20:00-ին, Կոմիտասի անվան պուրակում սպասվում է գեղեցիկ համերգ՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 155-ամյակին: ▫️Կոմիտասյան անմահ գոհարները կվայելենք Կոմիտասի անվան լարային քառյակի և «Փարոս» երգչախմբի կատարմամբ: Կենտրոն վարչական շրջան