🟨 Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում: ▫️Դեկտեմբերի 21-ին վարչապետը Ս.Պետերբուրգում կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին: ▫️Դեկտեմբերի 22-ին կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Վարչապետի խոսնակՆազելի Բաղդասարյան
🟨 Խաղաղության համաձայնագիր դեռևս չկա, այն կարող է գոյություն չունենալ։ ▫️Այն կարող է գոյություն ունենալ ոչ թե թղթի վրա, այլ երբ ստորագրվի առաջնորդների կողմից, և երբ պատերազմը դադարեցվի։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Ազատության պողոտայում ապամոնտաժվեց Երևանի վերջին նատրիումային լուսատուն և փոխարինվեց ժամանակակից գերհզոր 3000 կելվին գունային ջերմատվությամբ լեդ լուսատուով: ▫️Վերջին տարիներին հին նատրիումային տիպի լուսատուներն ամբողջությամբ փոխարինել ենք նոր ԼԵԴ լուսատուներով: Վերջին 2 տարում տեղադրել ենք 22․219-ը էներգախնայող ԼԵԴ լուսատու։ Տիգրան Ավինյան