🟨Լայնածավալ վերազինում Team Telecom Armenia-ի ցանցում: ▫️Սեպտեմբերի 30-ի ժամը 20:00-ից մինչև հոկտեմբերի 1-ը՝ ժամը 15:00-ն անհասանելի կլինեն վճարումները: Հնարավոր է նկատվեն սահմանափակումներ բջջային, ֆիքսված կապի ու ինտերնետ ծառայություններում, ինչպես նաև My Team հավելվածի աշխատանքում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի 40 հասցեում բակի բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: ▫️Կառուցվում է ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ, կտեղադրվեն մարզասարքեր և նստարաններ: Երևանի քաղաքապետարան
🟨 Հիմա Ադրբեջանից գազ կգնվի՞, թե ո՞չ, ավելի շատ հետագայի ու տեսական հարց է։ ▫️Բայց եթե այնպիսի իրավիճակ լինի, երբ կարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել, որևէ ռեսուրս անհրաժեշտ լինելու դեպքում պետք է նայենք՝ ով է այդ ռեսուրսն ավելի էժան, որակով ու արագ մատակարարում։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Վրաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը փակ կմնա մինչև 2025 թ. հունվարի 1-ը։ ▫️Ադրբեջանը երկարաձգել է կարանտինը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։