🟨Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է Մարտի 1-ի գործի քննությունը։ ▫️Դատարան են ներկայացել Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը։ ▫️Ռոբերտ Քոչարյանը դատարան չի ներկայացել` արտերկրում գտնվելու և նիստի մասին ծանուցում ստացած չլինելու պատճառաբանությամբ։
🟨 Որպեսզի մեր բոլոր շինարարները կարդալով հստակ հասկանան, թե ինչ պետք է անեն, խնդրում եմ այնքան մանրամասն գրեք, որ նույնիսկ մանկահասակ երեխաները կարողանան հասկանալ: Տիգրան Ավինյանը՝ փոշեկլանիչ ցանցերի գործածման կարգի մասին:
🟨 Մերգելյանի այգում բարեկարգման 1-ին փուլի շինարարական աշխատանքների 90%-ը ավարտված է: ▫️Այժմ իրականացվում են «Լեռնեցիների պարը» արձանախմբի տեղափոխության և կանաչապատման աշխատանքները:
🟨 Այս տարվա թվերը մտահոգում են, շատ տեղերից դեռ բենզալցակայանները պետք է դուրս գան: ▫️Նախորդ տարի շատ մեծ ծավալով դրական գործ արվեց, բայց տեմպն էականորեն թուլացել է: Տիգրան Ավինյան
🟨 Հունվարի 1-ից ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելը այսօրվա թվերով շատ վտանգավոր է: ▫️Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ որոշակի սահմանափակումներ միջանկյալ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում: Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մեկնում ենք Նյու Յորք, որտեղ ես մասնակցելու եմ Ապագայի գագաթնաժողովին և ՄԱԿ-ի ԳԱ-ին, իսկ Աննան ՄԱԿ շրջանակներում իրականացվող և «Իմ քայլը» հիմնադրամի հետ կապված միջոցառումների։ Նիկոլ Փաշինյան