🟨 Ամեն ինչ կանենք ՀԱՊԿ-ն ամրապնդելու համար՝ պաշտպանական կարողությունների ամրապնդումից մինչև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության քաղաքականության համաձայնեցում։ Վլադիմիր Պուտին
🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Արկադի Չերչինյանի հետ այցելեցինք Երևան — Աշտարակ մայրուղի և Քանաքեռավանը Թբիլիսյան խճուղուն կապող ճանապարհ ՝ տեղում տեսնելու իրականացված ճանապարհաշինական աշխատանքները։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան
🟨 Դեռևս զերծ մնալով խիստ միջոցների կիրառումից՝ հորդորում ենք կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը և կեղծ ու մտացածին բովանդակությամբ հրապարակային ելույթները, վերադառնալ կանոնական դաշտ։ Մայր Աթոռ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Տարածվում է ընթերցողին մոլորության մեջ գցող «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով: ▫️Հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում։ ՀՀ ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 2025թ. նոյեմբերին Հայաստան այցելել է 176,571 զբոսաշրջիկ։ ▫️Այս տարվա հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%): ՀՀ Զբոսաշրջության կոմիտե
🟨 2024թ․ առաջարկվել է «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կազմակերպել Ադրբեջանում, հայկական կողմը չի համաձայնել դրան: ▫️Այժմ այլ միջավայր է: Կարծում ենք՝ Հայաստանը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը: Ջեյհուն Բայրամով
🟨 Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ՝ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո․ ▫️Կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ ▫️Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում ▫️ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Խողովակի վնասվելու հետևանքով Լուվրում հարյուրավոր ստեղծագործություններ են վնասվել։ ▫️Ջուրը վնասել է թանգարանի եգիպտական հնությունների գրադարաններից մեկի առնվազն 300-400 ստեղծագործություն, որոնցից մի քանի հարյուր տարեկան են։
🟨 Մի փոքր հիասթափված եմ, որ Զելենսկին դեռ չի կարդացել խաղաղության առաջարկը։ Ես դրա մասին իմացա մի քանի ժամ առաջ։ ▫️Ռուսաստանը, կարծում եմ, գոհ է խաղաղության ծրագրից։ Բայց ես վստահ չեմ, որ Զելենսկին գոհ է դրանից։ Դոնալդ Թրամփ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ