🟨 Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան փողոցում իրականացնում ենք լայնամասշտաբ ասֆալտապատման աշխատանքներ, որը շարունակվելու է Բաշինջաղյան և Մազմանյան փողոցներով: Արմեն Փամբուխչյան
🟨 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների կողմից համատեղ միջոցառում է իրականացվել Շենգավիթում՝ ոչ սահմանված տեղերում առևտրի իրականացման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայությունների մատուցման դեպքերի բացահայտման, կանխման և արձանագրման ուղղությամբ։ Երևանի քաղաքապետարան
🟨 Մարտի 4-10-ը ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպվող թվով 5 անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է ՀՀ 253 քաղաքացի։ ▫️Այս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանող։ Այսօր ուշ երեկոյան նախատեսված է Մասկատ-Երևան թռիչք: ՀՀ ԱԳՆ
🟨 Մի շարք անձանց վճարվել է գումար՝ Սամվել Կարապետյանին աջակցող հանրահավաքին մասնակցելու համար. նախաքննությունն ավարտվել է 1 անձի մասով։ Քննչական կոմիտե ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ