🟧 Ելնելով նրանից, որ ՀՀ կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: ▫️ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Team Telecom Armenia-ն շարունակում է զարգացնել Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը:
▫️ Ընկերությունը մասնակցում է Armenian Auto Show 2024 միջազգային ավտոցուցահանդեսին, որը մեկ հարկի տակ է հավաքել ավտոարդյունաբերության և հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։ #Radar_Ads ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨🟧 Տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ ▫️Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
🟨 Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 մլն ՀՀ ֏ վնասը: ▫️Արարատի մարզի համայնքերից մեկի ղեկավարը, օգտագործելով կեղծ փաստաթղթեր, ինքնակամ շինությունն օրինականացնելու համար նախատեսված գումարը չի մուտքագրել համայնքապետարանի բյուջե: Հակակոռուպցիոն կոմիտե ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական ու տևական խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունն է: ▫️Հայաստանի ԱԳՆ տրամաբանությունը, թե այս խնդիրը կարելի է անտեսել, ցույց է տալիս, որ այս երկիրը շահագրգռված չէ կայուն խաղաղությամբ: Ադրբեջանի ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ։ Երկուստեք ընդգծել են. ▫️քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ ▫️2 երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը և վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ