🟧 ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել Փրովիդենսում գտնվող Բրաունի համալսարանում։ ▫️Նվազագույնը 20 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Կասկածյալը դեռևս չի ձերբակալվել։
🟨 Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացավ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի երկար սպասված առաջնախաղը: Տիգրան Ավինյան
🟨 Միջնադարյան հայկական փայտագործության այս եզակի նմուշը՝ 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը, կգնվի Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան։ ԿԳՄՍ նախարարԺաննա Անդրեասյան
🟨 Վաշինգտոնում ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրականացման նպատակով ձևավորված հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումն է տեղի ունեցել։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կրթական հաստատություններում երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մեկնարկել են «Երեխաների իրավունքների իրազեկում» թեմայով ինտերակտիվ բնույթի փորձնական ներկայացումներ: ▫️Ծրագիրն իրականացվում է Երևանի համայնքային 12 հիմնական դպրոցներում և ընդգրկում է շուրջ 500 երեխա։ Երևանի քաղաքապետարան
🟨 Դեկտեմբերի 18-ից Երևան-Գյումրի ճանապարհի՝ Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ վարչական շրջանին հարող հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար։ Ճանապարհային դեպարտամենտ
🟨 Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփան Շահումյանի անվան պուրակի «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատվածում տեղի կունենա համերգային ծրագիր՝ «Մենք» ազգային ավանդական պարի խմբի մասնակցությամբ։ Երևանի քաղաքապետարան