🟨 Ըստ Վրաստանի կառավարության հրամանագրի՝ «Վրացական երկաթուղիներ»-ն ադրբեջանական 2600 տոննա դիզելային վառելիքի փոխադրումը Հայաստան կիրականացնի անվճար։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟥 Ըստ ադրբեջանական պետական APA գործակալության՝ այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը՝ AI-95 բենզինի 22 վագոն։ ▫️Բենզինը կվաճառվի միջազգային շուկայի գներին համապատասխան։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սպիտակ տանը նախագահների դիմանկարների տակ Թրամփը տեղադրել է հուշատախտակներ՝ իր նախորդներից որոշներին, այդ թվում՝ Բայդենին և Օբամային վիրավորանքներ և մեղադրանքներ ներկայացնելու համար։
🟨 Ըստ Axios-ի աղբյուրների՝ Կիրիլ Դմիտրիևը շաբաթվա վերջին կայցելի Մայամի՝ Սթիվ Ուիթքոֆֆի և Ջարեդ Քուշների հետ ԱՄՆ ծրագրի շուրջ բանակցություններ վարելու համար։
🟥 Դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Եպիսկոպոսաց հայտարարություն…
🟨 Երևանում հաջորդ տարվանից կմեկնարկեն անտուն շների կացարանի շինարարական աշխատանքները: ▫️Կացարանը նախատեսված կլինի շուրջ 300 անտուն շների համար: Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Օրերս Ռումինիայի Օրադեա քաղաքում արտառոց պատահար է տեղի ունեցել, երբ «Մերսեդեսը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և ցատկել այլ մեքենաների վրայով։ Վարորդը վնասվածքներ է ստացել, սակայն ողջ է մնացել։
🟥 Հրապարակվել է Եպիսկոպոսաց հայտարարությունը՝ համացանցում տարածված Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութի վերաբերյալ. «Ծայրաստիճան անհանգստացնող և խիստ տարակուսելի է կաթողիկոս Գարեգին Բ-ի մոտեցումը»։ ▫️Դիմում ենք եկեղեցու հավատացյալ և նվիրյալ զավակներին՝…