🟨 Հվ. Կովկասում Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել ԼՂ-ում ադրբեջանական վարչակարգի դաժան հարձակումը, որը դրդել է այնտեղ բնակվող ավելի քան 120․000 էթնիկ հայերի՝ փախչել արևմուտք (Հայաստան): Freedom House ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մեքսիկան խզում է դիվանագիտական հարաբերություններն Էկվադորի հետ։ ▫️Պատճառը Կիտոյում տեղի ունեցած միջադեպն է, երբ ոստիկանները ներխուժել էին Մեքսիկայի դիվանագիտական ներկայացուցչության տարածք և ձերբակալել Էկվադորի նախկին փոխնախագահ Խորխե Գլասին։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանում ծառերի փոխարինման ծրագրով հատված 300 ծառի փոխարեն տնկվել է 350 նոր ծառ։ ▫️ Մեծ մասը երկարակյաց ու սաղարթախիտ ձիակասկեր են, սոսիներ, որոնք կարող են մինչև 2500 տարի ապրել։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանն ամբողջությամբ հավատարիմ է սահմանազատման գործընթացին` հիմնված Ալմա Աթայի հռչակագրի վրա, ինչպես նաև բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը սուվերենության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքներով։ Նիկոլ Փաշինյան
🟨 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ▫️ Ալիևը հայտնել է ադրբեջանական կողմի դիրքորոշումն ապրիլի 5-ի եռակողմ հանդիպման վերաբերյալ և նշել տարածաշրջանային ներառականության կարևորությունը։
🟩1969թ. մինչ օրս չհիմնանորոգված «Ալբերտ Ազարյանի անվան» մարզադպրոցը մոտ ապագայում կունենա նոր շենքային պայմաններ, բարձրորակ գույք և 532 անձի համար նախատեսված դահլիճ։ Տիգրան Ավինյան
🟨 ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է ՀՀ կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։ ▫️Այս տարվա բանաձևի տեքստում կարևոր դրույթներ են ավելացվել․ զինված հակամարտությունների օգտագործումը ցեղասպանություն իրականացնելու նպատակով և բնակչությանը սովի մատնելու անթույլատրելիությունը: ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ