🟨 ՀՀ և Դանիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Լարս Լոկկե Ռասմուսենը փոխըմբռման հուշագիր են ստորագրել: ▫️Հուշագրով ընդգծվում է Հայաստան-Դանիա և ՀՀ-ԵՄ գործընկերությունների խորացման կարևորությունը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Տարածվում են տեսանյութեր, որտեղ երիտասարդները փողոցային ցուցանակներից բռնվելով՝ պարում են։ ▫️Գործողությունները կարող են պատճառել վնասվածքներ, վնասել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ ՆԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԶՈՒ նախկին ԳՇ պետի տեղակալ Արշակ Կարապետյանը մարտական դիրքերը թողնելու վերաբերյալ հրաման է տվել, որի հետևանքով հակառակորդը 2021թ. մայիսի 17-ին դիրքավորվել է մարտական դիրքերում՝ հրաժարվելով դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից: ▫️Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում: Որոշում է կայացվել հեռակա վարույթ իրականացնել: ՔԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հացի խնդիր չկա։ Այսպիսի ցորեն էլ է պետք [անասնաբուծության նպատակներով օգտագործվող]։ Գաղտնիք չկա, որ ցորենը 4-րդ կարգի է, անասնակեր է։ Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյան Տեսանյութը՝ 24news-ի