🟨 Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու։ ▫️Ամեն օրվա ավարտին, սուրբ Աննա եկեղեցու բակում կհավաքվենք օրն ամփոփելու և տեղեկանալու հաջորդ օրվա գործողությունների մասին։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
🟨 Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում։ ▫️Եվրոպայի հրապարակ ուղևորվող ցուցարարները պահանջում են չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագիծը, որը կքննարկվի մայիսի 13-ին։
🟨 Խորհրդակցեցինք խորհրդարանական 2 խմբակցությունների հետ («Հայաստան» դաշինք և «Պատիվ ունեմ»,- խմբ.): Իրենք պատրաստ են իրենց պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու, իմպիչմենթի գործընթաց սկսելու։ ▫️Վաղվանից, առավոտյան ժամը 10։00-ից, բոլոր հնարավոր վայրերում անցկացնելու ենք խաղաղ անհնազանդության ակցիաներ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
🟨 Եթե եկեղեցու որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, դա նշանակում է՝ խոստովանում են հոգևոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը: ▫️Ցավոք սրտի, այդ դիրքի, իրադրության մեջ են հայտնվել շատ բարձրաստիճան հոգևորականներ։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ