🟩1969թ. մինչ օրս չհիմնանորոգված «Ալբերտ Ազարյանի անվան» մարզադպրոցը մոտ ապագայում կունենա նոր շենքային պայմաններ, բարձրորակ գույք և 532 անձի համար նախատեսված դահլիճ։ Տիգրան Ավինյան
🟨 ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է ՀՀ կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։ ▫️Այս տարվա բանաձևի տեքստում կարևոր դրույթներ են ավելացվել․ զինված հակամարտությունների օգտագործումը ցեղասպանություն իրականացնելու նպատակով և բնակչությանը սովի մատնելու անթույլատրելիությունը: ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մենք ՀԱՊԿ չենք մտել տնտեսական շահերի համար, մտել ենք կոնկրետ մեր անվտանգությունն ապահովելու համար: ▫️Եթե ՀԱՊԿ-ն ասում է Հայաստանի սահմանների նկատմամբ կասկած ունի, եթե մի անվտանգային համակարգ, որի մեջ մտնում ենք, կասկած ունի մեր սահմանների նկատմամբ, մենք այդ անվտանգային համակարգում անելիք չունենք: Արմեն Խաչատրյան
🟨ՊԵԿ-ը 2024 թ. առաջին եռամսյակում վերլուծությունների, կամերալ ուսումնասիրությունների արդյունքում պետական բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 15,2 մլրդ դրամ հարկային պարտավորություն: ▫️Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե հաշվեգրվել է 12,6 մլրդ դրամ. աճը կազմել է 21%։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել՝ չեմ հանձնվելու։ ▫️Գուցե երկրի շահերից է բխում, որ ես կամ մենք պետք է հանձնվենք, բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ, դա կլինի իսկական դավաճանություն։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մարտի 28-ին տեղի է ունեցել 400 վերելակի ձեռքբերման մրցույթի բացումը: ▫️Այս պահի դրությամբ կա 4 մասնակից: Մրցույթը հայտերի ուսումնասիրության փուլում է:
🟨 Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է: ▫️Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: ՊԵԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Քաղաքապետ Տիգրան Ավինյանը և «OUTCOMIST»-ի հիմնադիր-տնօրեն, քաղաքաշինարար Քրիս Չոան քննարել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր։ ▫️Հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի համաչափ ու դինամիկ զարգացումը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ