🟨 Ժամը 16։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ ՆԳՆ ոստիկանություն
🟨 ժամը 12։00-ի դրությամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 4 ահազանգ։ ▫️Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ ՆԳՆ ոստիկանություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7․56%-ը կամ 5283 ընտրող։ ▫️Վաղարշապատում ընտրական իրավունք ունի 69866 քաղաքացի։ ԿԸՀ
🟨 Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը մոտենում է ավարտին։ Վստահ եմ, որ օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։ Իլհամ Ալիև
🟨 Փորձարկեցի Նիցցայի հանրային տրանսպորտը․ այստեղ հիմնականում գործում է տրամվայ, իսկ ամբողջ տրանսպորտային և երթևեկության համակարգի ձևավորումն ու կայացումը տևել է մոտ 20 տարի։ Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան