🟨 Հասկանում եմ, որ օրվա բոլոր ժամերին չէ, որ այդպես է, բայց դա [Երևանում խցանումների հարցը] մեծ պրոբլեմ է։ ▫️Հանձնարարել եմ, որ ՆԳՆ-ն, ՏԿԵՆ-ը և Երևանի քաղաքապետարանը ճգնաժամային խումբ ստեղծեն։ Նիկոլ Փաշինյան
🟨 Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ: ▫️Կողմերը վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը։ ՀՀ ՊՆ
🟨 Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար վարչապետը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Analog Devices Inc. ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟥 Բացահայտվել են հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքեր։ ▫️Հ․Պ-ի, Ա․Ա․-ի և Ն․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջիններս ձերբակալվել են։ Քննչական կոմիտե ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԱՄՆ կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը, քանի որ Սենատին չի հաջողվել ընդունել կառավարության ծախսերի օրինագիծը։ ▫️Աշխատողների մի մասը կուղարկվի անվճար արձակուրդի, մի մասն էլ կշարունակի աշխատել առանց աշխատավարձի, բազմաթիվ պետական ծրագրեր…