🟨 Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. ▫️ ՀԱՄԱՍ-ի հարձակումը նույն մարտավարությունն է, ինչ ՌԴ-ն օգտագործում է Ուկրաինայի դեմ։ ▫️Իրանը կապված է Ուկրաինա ներխուժման և Իսրայելի վրա հարձակման հետ։
🟨 Եթե կողմերը ի սկզբանե իրականացնեին այն, ինչ պայմանավորվել են 2020թ․ նոյեմբերին, այն է՝ սահմանների սահմանազատում և սահմանագծում, այդ ժամանակ պարզ կլիներ, թե ով որտեղ է հարվածել, ով ինչ և ինչպես է գրավել։ ՄիխայիլԳալուզին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, իսրայելա-պաղեստինյան էսկալացիայի ֆոնին, «Ջերալդ Ֆորդ» ավիակիր հարվածային խումբ է ուղարկում Միջերկրական ծովի արևելյան հատված:
🟨 Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ ▫️ Ալիևը չի բացառել հայ-ադրբեջանական հանդիպման անցկացումը Թբիլիսում։
🟨 Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 5 պացիենտ բուժումը կշարունակի Իտալիայում։ ▫️4 պացիենտ տեղափոխվել էր Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա։
🟨 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: ▫️ Քննարկվել են ԼՂ հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: ▫️ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով: