🟨 ԱՄԷ-ում հանդիպեցի Emaar Properties-ի գործադիր տնօրեն և Emaar հիմնադրամի խորհրդի նախագահ Ahmad Thani Al Matroosh-ին: ▫️Քննարկեցինք Նորագյուղում նոր կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիրը։ Տիգրան Ավինյան
🟨 Երևանում շարունակում ենք ընդլայնել կանաչ տարածքները: Հերթական ծառատունկը Աջափնյակ վարչական շրջանի նոր բարեկարգված 6 բակերում էր: Երևանի քաղաքապետարան
🟨 Ուկրաինական զորքը շրջափակված է Կուպյանսկում և Կրասնոարմեյսկում։ Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը պետք է որոշումներ կայացնի շրջափակման մեջ գտնվող իր քաղաքացիների ճակատագրի վերաբերյալ։ Վլադիմիր Պուտին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ի դեպ, փոքրիկ «սպռավոչկա». Էդգար Ղազարյանը բոլոր ատյաններում պարտվեց և պետք է հայտարարի, որ զրպարտել է ինձ, ներողություն խնդրի և բավականին կլորիկ գումար վճարի: ▫️Խոսելուց առաջ մտածեք, ինձ զրպարտելու կամ վիրավորելու ոչ մի դեպք անպատասխան չի մնալու: Ալեն Սիմոնյան
🟨 Երևանի քաղաքապետարանը՝ Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի հետ համատեղ, հոկտեմբերի 24-26-ը Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացրեց բադմինթոնի միջազգային մրցաշարը: ▫️Մարզական այս ստուգատեսը միավորել էր Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Կիպրոսի 13-15 տարեկան 78 մարզիկների: Երևանի քաղաքապետարան