🟨 Թուրքիայի նպատակը տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության ապահովումն է, պատրաստ ենք բոլորի հետ երկխոսության։ Ռեջեփ Էրդողան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մերձավանում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է մեկ անձ: ▫️Ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները…
🟨 Երևանը Նիսի հետ ընդլայնում է գործակցության ծրագրերը: Այս անգամ փորձի փոխանակման ու համատեղ արդյունավետ լուծումների կիրառման ոլորտը բնապահպանությունն էր: Երևանի քաղաքապետարան
🟨 Անհայտ ծագման և նոր ստեղծված կայքում, նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում, տարածվում են ՀՀ պաշտպանության նախարարին վերագրվող տեղեկություններ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն և աբսուրդի ժանրից են։ ▫️Նշված նյութի սկզբնաղբյուրի և այլ տվյալներ փոխանցվել են ՀՀ ԱԱԾ-ին՝ հետագա ընթացքավորման նպատակով։ ՀՀ ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բրենտ Քրիստենսենի հետ: ▫️Քննարկվել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության ծրագրերի իրականացումը։
🟨 Սայաթ-Նովա 37 և Գրիգոր Չուբարյան 1 հասցեներում ապամոնտաժվեցին ապօրինի կառուցված շինությունները։ ▫️Տարածքը շուտով կբարեկարգվի և կվերադարձվի երևանցիներին: Երևանի քաղաքապետարան