🟨 Արմեն Գրիգորյանը և Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության խորհրդականը հեռախոսազրույցով քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգն ու անդրադարձել բազմաոլորտ փոխգործակցությանը: ՀՀ ԱԽ
🟨 Քաջալերում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը։ Բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից: ▫️Հույս ունենք, որ սահմանների բացումը տեղի կունենա հնարավորինս շուտ: Թուրք պատգամավոր Ֆաթմա Աքսալ Տեսանյութը՝ 24news.am-ի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ ▫️Հույս ունենք՝ Թուրքիան կպատասխանի մեր պատրաստակամությանը, որքան հնարավոր է շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ։ Մենք դրան պատրաստ ենք հենց այսօր։ Ռուբեն Ռուբինյան
🟨 Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ ՄԹ թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատուն
🟨 Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը լուսավորել է Կանովասի հրապարակի Նեպտունի հանրահայտ շատրվանը: Իսպանիայում ՀՀ դեսպանություն
🟨 ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ Թեհրանի Ազատության աշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով, որի ընթացքում հնչել է ՀՀ պետական օրհներգը։ Իրանում ՀՀ դեսպանություն
🟨 Այսօր մենք բացել ենք Երևանի ամենամեծ ներառական խաղահրապարակը, որտեղ բոլոր երեխաները՝ անկախ իրենց ֆիզիկական կարողություններից, կարող են միասին խաղալ, շփվել ու զարգանալ։ Տիգրան Ավինյան