🟩 Դալմայի այգիների 200 հա տարածքում նոր կանաչապատ այգի հիմնելու ծրագիրը նախագծման փուլում է։ Երևանը կունանա հսկայական անտառ-այգի` Նյու Յորքի Կենտրոնական այգու հայեցակարգային տրամաբանությամբ։
🟥 ՌԴ Տվերի մարզում բիզնես-ջեթ է կործանվել։ 10 մարդ է զոհվել։ Այն ուղևորվում էր Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ։ Ըստ որոշ ԶԼՄ-ների` բիզնես-ջեթը պատկանել է Եվգենի Պրիգոժինին։
🟨 ՀՀ-ն 30-60 օր չի արձագանքում Ադրբեջանի առաջարկներին, սակայն առաջարկներ անելիս անմիջապես հայտարարում է այդ մասին։ ▫️ Նոր փաթեթը մեզ ուղարկելուց 40 րոպե անց այսօր արդեն հայտարարել են այդ մասին։ Ջեյհուն Բայրամով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ-ն օգոստոսի 21-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում փորձել է դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, կեղծ է։ Արցախի ՊՆ
🟩 Fly Arna ավիաընկերությունը դարձել է համաշխարհային ճանաչում ունեցող անվտանգության հավատարմագիր` IOSA որակավորում, ստացած միակ ավիափոխադրողը Հայաստանում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ