🟧 Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել և կա վիրավոր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Հայաստանում հայտնի կուսակցություններից մեկի հայտնի ներկայացուցչի որդին է, որը ինքնասպանության փորձ է արել: ▫️Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ խոսքը ՀՅԴ ղեկավարներից Հրանտ Մարգարյանի որդու մասին է։ Տեղեկությունը, սակայն, պաշտոնապեա հաստատված չէ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում։ ▫️Մենք այս տարիներին զարկ ենք տվել նաև տեղական ռազմարդյունաբերությանը. ունենք նոր, հայրենական, հայկական մտքի արդյունքում արտադրված զենքեր։ Ամեն ինչ պետք է անենք, որ որակը դառնա մրցունակ և դուրս գա շուկա։ Սուրեն Պապիկյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-17:00-ն, Երևանի Մանկական այգում կհնչեն Հայրիկ Մուրադյանի մանկական երգերը: Մուտքն ազատ է: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ադրբեջանի նախագահը ՀՀ-ին թույլատրել է օգտագործել երկրի տարածքը ցանկացած տեսակի տարանցման համար։ ▫️Կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել դա։ Եվ, հավանաբար, այս առումով կլինեն որոշակի փոխադարձ գործողություններ։ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմ