🟨 Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ Մոսկվա է ժամանելու մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու համար: Կրեմլի մամուլի ծառայություն
🟨 Հույս ենք հայտնում, որ փաստաթուղթը շուտափույթ կստորագրվի, և ակնկալում ենք, որ դրա իրագործումը հուսալի ճանապարհ կհարթի դեպի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում՝ ՀԱՊԿ պատասխանատվության կարևորագույն գոտիներից մեկում: ՀԱՊԿ
🟨🟥 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ ▫️Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
🟨 Կոչ եմ անում արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը: ▫️ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ձեռքբերմանն ուղղված հետագա բոլոր քայլերին: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտա
🟨 Չինաստանն անկեղծորեն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան լուծել իրենց հակամարտություններն ու տարաձայնությունները երկխոսության և բանակցությունների միջոցով, ինչը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղությանը, զարգացմանը և բարգավաճմանը: Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
🟨 Գյումրիի «Շիրակ» գերեզմանատան հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ ▫️Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է մարտի 17-ից: ՆԳՆ ոստիկանություն
🟨 Ըստ ռուսական ու ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Թրամփի բանագնաց Ուիթքոֆֆի ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է Բաքու: ▫️Այցը, ըստ նույն աղբյուրների, Իսրայել-Ադրբեջան-ԱՄՆ գործակցության շրջանակներում է։
🟩 2025թ. ընթացքում Team Telecom Armenia-ն բջջային ցանցի լայնածավալ արդիականացում կիրականացնի Երևանում, մարզերում և միջպետական ճանապարհներին: ▫️Կընդլայնվի ցանցի ծածկույթը, կբարձրանա բջջային ինտերնետի արագությունը և ցանցի թողունակությունը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ