🟨 Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը շատ ջերմ զրույց ունեցան, քննարկվեցին ոչ թե վիճելի հարցերը, այլ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ առաջ շարժվելու ուղիները։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդև
🟨 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստան. կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: ▫️Օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռոսուլզոդան:
🟧 Գեղամասար-Արեգունի ավտոճանապարհին Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ ▫️Ուղևորներից 2-ը մահացել են։ Ավտոմեքենայի վարորդը և 6 ուղևոր հոսպիտալացվել են ԲԿ-ներ։ ՀՀ ՆԳՆ
🟨 Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ է ավելի քան 30 տարի տևած պատերազմի ավարտի ուղղությամբ։ ▫️Այս պատմական իրադարձությունը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասում և դրանից դուրս համագործակցության համար։ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ