🟨 Թրամփը հայտարարել է, որ որոշում ունի Tomahawk հեռահար հրթիռներն Ուկրաինային վաճառելու հարցում, սակայն նախապես պետք է իմանա, թե դրանք ինչպես են օգտագործվելու և ինչ թիրախների են հարվածելու։
🟨 Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին վերափոխվել է՝ դառնալով բարեկարգ, հասանելի և հարմարավետ տարածք բոլոր երևանցիների համար։ ▫️Այգին ապահովված է նաև ոռոգման համակարգով։ Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հարակից ուսանողական զբոսայգին նոր կյանք կստանա: ▫️Զբոսայգու ոռոգման խնդիրը լուծելուց հետո տարածքում կտնկվեն ավելի քան 50 ծառատեսակներ և հարյուրավոր թփեր: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Էվերեստի արևելյան լանջին առատ ձյան պատճառով շուրջ 1000 լեռնագնաց է արգելափակվել։ ▫️Ավելին քան 500 զբոսաշրջիկի հաջողվել է փրկել, մյուսները դեռ գտնվում են լեռան լանջին:
🟨 2025թ. հունվար-սեպտեմբերին հիփոթեքային վարկերի վճարած տոկոսների գծով վերադարձվել է 70.2 մլրդ դրամ եկամտային հարկ։ 2024թ. ամբողջ տարվա ընթացքում վերադարձվել է 68.7 մլրդ դրամ: Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն են կազմակերպել։ ▫️Բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը։ ՇՄՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ