🟨 Մենք կարծում ենք, որ ԼՂ-ի մեր հայրենակիցները կկարողանան տեղափոխվել ՀՀ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն՝ այս իրավիճակը, եթե շարունակվի. հիմա այդ անհնարինությունը առկա է: Նիկոլ Փաշինյան
🟨 Դատապարտում ենք միակողմանի գործողությունների օգտագործումը, բնակելի տարածքների վրա հարձակումները։ Հասկանում ենք, որ ընթացիկ ճգնաժամն այն վեճի շրջանակում է տեղի ունենում, որը մի քանի սերունդ է շարունակվել և հազարավոր մարդու կյանք է արժեցել։ Բրազիլիայի ներկայացուցիչ
🟥 ԼՂ-ում խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս խաղաղապահների ավտոմեքենան, որի մեջ գտնվող զինծառայողները զոհվել են։ ՌԴ ՊՆ
🟨 Սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը, Պարույր Հովհաննիսյանը և Մնացական Սաֆարյանը հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ։ ▫️Ներկայացրել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀԱԳՆ
🟨 Էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել։ Արցախի տեղեկատվական շտաբ
🟧 Արդեն 35 ժամ է, ինչ Արցախում կենսական նշանակության ենթակառուցվածքների գործունեությունը խաթարվել է, մարդիկ շարունակում են մնալ սառը նկուղներում։ Արցախի ՄԻՊ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ