🟨 Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվելու ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդ կողմերին աշխատել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու ուղղությամբ: Freedom House ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կան ուժեր, որոնք ակնհայտորեն հույս ունեն Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում անկայունություն կամ ճգնաժամ մտցնել։ Ցավոք, դա երևում է ընտրություններին մասնակցող մի շարք ուժերի շեշտադրումներից և նպատակադրումներից։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե սեպտեմբերի 11-ին` ժամը 13։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն իբր կրակ է բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ
🟩 Ներմուծել ենք 1-ին փորձնական էլեկտրոավտոբուսը Երևան։ Պետք է ներմուծենք ևս 250-ը, որոնք կփոխարինեն երկար ծառայած «Հիգեր» մակնիշի ավտոբուսներին: ▫️Ամենակարևորը` մենք շարունակում ենք կանաչ տրանապորտ ներմուծել: Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՌԴ-ում ափսոսանք է առաջացնում ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելու Հայաստանի մտադրությունը: ▫️Ոչ մի լավ բան չկա, որ ՆԱՏՕ-ն փորձում է ներթափանցել Անդրկովկաս: ▫️Հույս ունենք, որ Ռուսաստանի նկատմամբ դաշնակցային պարտավորությունները կգերակշռեն Հայաստանի…
🟨 Ստեփանակերտ-Ակնա, Ստեփանակերտ-Հադրութ, Ստեփանակերտ-Սոթք և, ընդհանրապես, տարածաշրջանի բոլոր ճանապարհների լիարժեք գործարկմանը Արցախը միշտ է կողմնակից եղել։ Հարցն այն է, թե ինչպես պետք է ապահովված լինի այդ ճանապարհներով երթևեկողների անվտանգությունը։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյան
🟨 Էրդողանը G-20 երկրներին փորձում է համոզել, որ ընդառաջ գնան Ռուսաստանի պահանջներին «Հացահատիկային գործարքը» վերականգնելու համար, այդ թվում. ▫️ գյուղատնտեսական ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառված պատժամիջոցների մեղմում, ▫️ՌԴ-ի համար SWIFT համակարգի վերականգնում։ Bloomberg
🟨 Ջերմուկում իրավիճակը խաղաղ է: Տարբեր «լրատվամիջոցներով» շրջանառվոող լուրերն ու հիմնականում ոչ պաշտոնական աղբյուրներով տարածվող «տարօրինակ» տեղեկատվությունը, մարդկանց մոտ սխալ պատկերացում են ստեղծում զբոսաշրջային քաղաքի մասին, որտեղ այս պահին էլ բազմաթիվ զբոսաշրջիկներ կան (հիմնականում արտերկրից): Ջերմուկ համայնքի ղեկավար ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ