🟥 Մերձավանում կատարված սպանությունը բացահայտվել է։ Հայտնաբերվել և բաժին է ներկայացվել մեկ անձ։ ▫️Նա խոստովանել է, որ ինքն է կրակոցներ արձակել 3 անձի ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, 1-ը ստացել էր հրազենային վնասվածք: Հանցագործության գործիք հանդիսացող…
⬜️ 2 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 28-ին, Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց, որ ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որով մինչև 2024թ. հունվարի 1-ը. ▫️Լուծարել պետական համակարգը։ ԼՂՀ-ն դադարում է գոյություն ունենալ։ ▫️ԼՂ-ի բնակչությունը հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով։ Հ.Գ. Այսօր՝ 2 տարի անց, Շահրամանյանն արդեն հայտարարում է, որ այդպիսի հրամանագիր չի ընդունել և դատի է տալիս ԿԳՄՍՆ-ին ու պատմության դասագրքի համահեղինակին։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ #Radar_Retro
🟨 Երբ ՀՀ-ն համապատասխանի ԵՄ ստանդարտներին, մեզ կամ կընդունեն ԵՄ անդամ, կամ չեն ընդունի։ ▫️Եթե ընդունեն, լավ է, չեն ընդունի՝ լուծած կլինենք մի խնդիր՝ ՀՀ-ն կլինի ժամանակակից, առաջավոր ստանդարտներին համապատասխան երկիր։ Նիկոլ Փաշինյան
🟨 Թուրքիայի նպատակը տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության ապահովումն է, պատրաստ ենք բոլորի հետ երկխոսության։ Ռեջեփ Էրդողան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մերձավանում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է մեկ անձ: ▫️Ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները…