🟨 Երևանը Նիսի հետ ընդլայնում է գործակցության ծրագրերը: Այս անգամ փորձի փոխանակման ու համատեղ արդյունավետ լուծումների կիրառման ոլորտը բնապահպանությունն էր: Երևանի քաղաքապետարան
🟨 Անհայտ ծագման և նոր ստեղծված կայքում, նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում, տարածվում են ՀՀ պաշտպանության նախարարին վերագրվող տեղեկություններ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն և աբսուրդի ժանրից են։ ▫️Նշված նյութի սկզբնաղբյուրի և այլ տվյալներ փոխանցվել են ՀՀ ԱԱԾ-ին՝ հետագա ընթացքավորման նպատակով։ ՀՀ ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Բրենտ Քրիստենսենի հետ: ▫️Քննարկվել է ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության ծրագրերի իրականացումը։
🟨 Սայաթ-Նովա 37 և Գրիգոր Չուբարյան 1 հասցեներում ապամոնտաժվեցին ապօրինի կառուցված շինությունները։ ▫️Տարածքը շուտով կբարեկարգվի և կվերադարձվի երևանցիներին: Երևանի քաղաքապետարան
🟨 Եթե այժմ չենք կարող վերադարձնել այդ տարածքները [ՌԴ-ի կողմից գրավված], պատրաստ ենք դրանք հետ բերել ապագայում` դիվանագիտական ճանապարհով։ Դա լավ փոխզիջում է բոլորի համար։ Վոլոդիմի Զելենսկի
🟨 Արտահերթ ընտրությունների կարիք չենք տեսնում: Հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը չկա: Ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է։ Ալեն Սիմոնյան