🟨 Սթիվ Ուիթքոֆֆը հայտնել է, որ Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հարցերի շուրջ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի միջոցով խորհրդակցում է Թուրքիայի ԱԳՆ-ի և հետախուզության ղեկավարի հետ։
🟨 Դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2007թ. ընտրարշավին լիբիական ֆինանսավորման գործով հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեջ։
🟨 Այսօր մինչև ժամը 18:00-ը տեխնիկական աշխատանքների կատարման պատճառով հասանելի չի լինի ՀՀ կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը: ԿԲ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սպիտակ տունը ներկայացրել է Նախագահական փառքի նոր ուղին՝ ԱՄՆ նախագահների դիմանկարներով։ Ջո Բայդենի նկարի փոխարեն ցուցադրված է նրա ստորագրության լուսանկարը։
🟨 Բրիտանիայի Սուինդոն քաղաքի արդյունաբերական գոտու պահեստներում տեղի են ունեցել ուժեղ պայթյուններ: ▫️Մոտակայքի բնակիչները տարհանվել են: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
🟨 Ադրբեջանի և Հայաստանի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենախորը հակամարտությունները կարող են լուծվել երկխոսության և համառության միջոցով՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։ Ալբանիայի նախագահ Բայրամ Բեգայ
🟨 Նյու Յորքում ոստիկանությունը, որը փողոցները փակել էր Թրամփի ավտոշարասյան համար, կանգնեցրել է նաև Էմանուել Մակրոնի մեքենան։ Մակրոնը շուրջ 30 րոպե ոտքով է քայլել։