🟨 Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքի նավթային օբյեկտներին, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակեն հարձակվել իրանական էներգետիկ օբյեկտների վրա։ ԻԻՀ հրամանատարություն
🟩 Կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից կբարձրացվեն կենսաթոշակներն ու մի շարք սոցիալական նպաստներ՝ վերաբերվելով հարյուր հազարավոր քաղաքացիների։ ▫️Նվազագույն կենսաթոշակը 36000-ից կբարձրանա մինչև 46000 դրամ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Չկան ապացույցներ, հետախուզական տվյալներ, ոչինչ, որը կցույց տա, որ Իրանը մշակում է հեռահար հրթիռներ, առավել ևս՝ հրթիռներ, որոնք կարող են հասնել Միացյալ Նահանգներ։ Աբբաս Արաղչի
🟨 Ուկրաինան կուսուցանի Պարսից ծոցի երկրներին ԱԹՍ-ներ խոցել։ ▫️Երկուշաբթի օրը ուկրաինացի զինվորականների և փորձագետների առաջին խումբը կմեկնի Պարսից ծոցի երկրներ՝ նրանց ԱԹՍ-ները դեմ գործողություններին մարզելու համար։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Մարտի 8-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է ՀՀ 54 (համապատասխանաբար՝ 15 և 39) քաղաքացու անվճար տեղափոխումն Օման: ▫️Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան: Մարտի 8-ի առավոտյան դրությամբ՝ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից տեղադրված՝ ԱՄԷ-ում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցված է 95 քաղաքացի։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան