🟨 Մենք խնդիր չենք տեսնում Սահմանադրության մեջ և ասում ենք՝ այն, ինչ բարձրաձայնվում է Ադրբեջանի կողմից, խնդիր չէ, ու դրա հավաստումը տվել է ՍԴ-ն՝ միակ մարմինը, որ կարող է նման հավաստում տալ։ ▫️Սահմանադրություն փոխելը մեր ներքին գործն է, և որևէ այլ մարդու, վերպետական մարմնի կամ պետության գործը չէ։ Սրբուհի Գալյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կատարին և բոլոր այն երկրներին, որոնք ապաստան են տալիս ահաբեկիչներին. ասում եմ՝ արտաքսեք նրանց կամ կանգնեցրեք դատարանի առջև, այլապես դա կանենք մենք։ ▫️Երկրները, որոնք ծափահարում էին ԱՄՆ-ին Բեն Լադենին սպանելու համար, պետք է ամաչեն, որ այսօր դատապարտում են Իսրայելին։ Բենիամին Նեթանյահու
🟧 Երևան քաղաքի երկնքում կուտակված ծխի ամպը գոյացել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հարակից «Սև քար» և «Զառ» անվանմամբ հատվածների միջնամասում գտնվող խոտածածկ տարածքում բռնկված հրդեհից։ Հ.Գ. Երևանից մեկնել է 3 մարտական հաշվարկ՝ հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակելու նպատակով։ Ժամը 19:25-ի դրությամբ հրդեհը մարվել է։
🟨 Երևան-Սևան ճանապարհի 19.8-րդ կմ-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ այսօրվանից երթևեկությունը նշված հատվածում ձախ գոտուց տեղափոխվում է աջ երթևեկելի գոտի։ Ճանապարհային դեպարտամենտ
🟨 Կատարի նկատմամբ Իսրայելի հարձակումը «պետական ահաբեկչություն» էր։ Ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները հարձակմանը պատասխանելու համար: ▫️Կատարը շարունակելու է իր միջնորդական դերը տարածաշրջանը կայունացնելու համար։ Կատարի վարչապետ
🟨 Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ գիշերը երկրի օդային տարածքը խախտվել է ԱԹՍ-ների պատճառով, ինչի մասին տեղեկացվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: ▫️Լեհաստանում տեղի է ունեցել ԱԽ նիստ։
🟩 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հովանու ներքո կայացավ հայ երգի գիտակ, ավանդական երգերի կատարող, բանահավաք և ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված միջոցառումը: Երևանի քաղաքապետարան