🟨 Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր Արցախից 5 հիվանդներ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ Առողջապահության նախարարություն
🟨 Այս երևույթը, որը կոչվում է Հալո, այսօր առավոտյան ֆիքսել են Ճամբարակի երկնքում։ Այն առաջանում է, երբ արեգակի ճառագայթները անցնում են մթնոլորտի վերին շերտերում կուտակված սառցեբյուրեղների միջով։ Գագիկ Սուրենյան
🟨 ՄԱԿ ԱԽ հայտարարության հետ կապված փաստաթղթի ֆրանսիացի հեղինակները անուշադրության են մատնել մեր առաջարկները։ ▫️Շարունակում ենք Լաչինի միջանցքի ամբողջական ապաբլոկավորման աշխատանքները։ Մարիա Զախարովա ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Արցախում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանչափ՝ օրական մինչև 50 000 դրամի չափով: Արցախի տեղեկատվական շտաբ
🟨 Չնայած պատերազմն ավարտվել է, պայքարը դեռ շարունակվում է, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք: Պատերազմի արդյունքներն ընդունվել են աշխարհի կողմից։ Իլհամ Ալիև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իրանը մերժում է արտատարածաշրջանային երկրների միջամտությունը [տարածաշրջանի հարցերին] և չի ընդունի իր սահմաններում աշխարհաքաղաքական փոփոխությունները: Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ 🇦🇲ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ🇺🇸ENG
🟨 Հայաստանը շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ