🟨 Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալիս Թբիլիսիի օդանավակայանում Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨🟥 Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ ▫️Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
🟨 Եվրոպական երկրների ղեկավարները Փարիզում արտակարգ գագաթնաժողով են անցկացրել։ ▫️Նրանք քննարկել են Թրամփի վարչակազմի՝ Մոսկվայի հետ առանց Եվրոպայի մասնակցության բանակցություններ վարելու մտադրության վերաբերյալ հետագա քայլերը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨🟥 Եղանակային պայմանների վատթարացման պատճառով` Լարսում երթևեկությունը սահմանփակվել է նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։ Այս պահի դրությամբ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: