🟨 Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք երկաթուղու վերականգնման մասին, բայց երբ եկավ այն պահը, երբ պետք էր համաձայնագրին պաշտոնական կարգավիճակ տալ, Ալիևը պարզապես հրաժարվեց։ Նիկոլ Փաշինյան
🟨 Իլհամ Ալիևի երկու օր առաջվա կատարած հայտարարություններն ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության համար: Նիկոլ Փաշինյան
🟨 Ապատեղեկատվությունն է, թե իբր ՊԲ-ը նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ է բացել Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Արցախի ՊՆ
🟨 Դոնեցկում ականի պայթյունից վիրավորում է ստացել Wargonzo էջի վարող, ռուս բլոգեր Սեմյոն Պեգովը, որը ենթարկվել է վիրահատության։ Հիշեցնենք, որ Պեգովը 44-օրյա պատերազմի ժամանակ այցելել էր նաև Լեռնային Ղարաբաղ, տեղից ռեպորտաժներ էր ներկայացնում։
🟨 Ուրախ եմ Բրյուսելում ողջունելու փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովներին իրենց 3-րդ հանդիպմանը։ ԵՄ-ն հորդորում է կողմերին քայլեր իրականացնել` տեղում անվտանգության վիճակը բարելավելու և դելիմիտացիայի հարցում առաջընթացի հասնելու համար։ Ստեֆանո Սաննինո ԵՄ ԱԳ գլխավոր քարտուղար