🟨 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերին՝ Ազգային տոնի առիթով: ▫️ՀՀ վարչապետը բարձր է գնահատել ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: ՀՀ կառավարություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մենք ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ: ▫️Հավանաբար, ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում, և Պակիստանը պատրաստվում է անմիջապես դրանից հետո խաղաղության համաձայնագրի էլեկտրոնային ստորագրմանը, որին կհաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցությունները հաջորդ շաբաթ: Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆ
🟨 ՌԴ զինված ուժերը առաջ են շարժվում ռազմական շրջանի բոլոր ուղղություններով։ Հակառակորդը չի կարողանում զսպել այս հարձակումը և դիմում է ահաբեկչական մեթոդների։ Վլադիմիր Պուտին
🟨 Երևանում որմնանկարներ կամ գրաֆիտի իրականացնելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել Երևանի քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին՝ կցելով նախագծի մանրամասն էսքիզային առաջարկը և ներկայացնելով դրա նպատակն ու բովանդակությունը։ ▫️Եթե նախագիծը նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան շենքի վրա, անհրաժեշտ է նաև ներկայացնել շենքի սեփականատիրոջ, համատիրության նախագահի կամ տվյալ շենքի բնակիչների կողմից ստորագրված համաձայնությունը կամ թույլտվությունը։ ▫️Առանց համապատասխան թույլտվությունների իրականացված որմնանկարները կամ գրաֆիտիները ենթակա են մաքրման՝ իրականացնողի, վարչական շրջանի կամ համատիրության կողմից։ Երևանի քաղաքապետարան
🟨 Երեկ՝ ժամը 18:16-ին, ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով հոսանքազուրկ են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլու գյուղերը։ ՀԷՑ
🟨 Այսօր կդիտվի ջերմ և առանց տեղումների եղանակ։ ▫️Վաղը ողջ օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Գագիկ Սուրենյան