🟨 Պուտինն ու Թրամփը կիսել են այն տեսակետը, որ Իրանը երբեք չպետք է լինի այնպիսի իրավիճակում, որ կարողանա ոչնչացնել Իսրայելին։ Սպիտակ տան մամուլի ծառայություն
🟨 Թրամփն աջակցել է Պուտինի՝ ԱՄՆ-ում և ՌԴ-ում հոկեյի խաղեր կազմակերպելու գաղափարին։ ▫️NHL-ում և KHL-ում հանդես եկող ռուս և ամերիկացի հոկեյիստները կմրցեն միմյանց դեմ։ Կրեմլի մամուլի ծառայություն
🟨30-օրյա զինադադար հաստատելու ԱՄՆ նախագահի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմը նախանշել է. ▫️Շփման գծի ողջ երկայնքով հրադադարի արդյունավետ վերահսկողության ապահովում, ▫️Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան դադարեցնելու անհրաժեշտություն, ▫️Ուկրաինական ԶՈւ վերազինման վտանգ, ▫️Սպառազինության մատակարարման դադարեցում Ուկրաինային այդ ընթացում։ Կրեմլի մամուլի ծառայություն
🟨 Պուտինն աջակցել է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածներից 30 օրով հրաժարվելու մասին Թրամփի գաղափարը և նման հրաման է տվել զինվորականներին։ Կրեմլի մամուլի ծառայություն
🟨 Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ ▫️Պուտինը Թրամփին տեղեկացրել է, որ մարտի 19-ին ռուսական և ուկրաինական կողմերի միջև 175-ը 175-ի դիմաց գերիների փոխանակում կիրականացվի: Կրեմլի մամուլի ծառայություն
🟨 Երևանի կենդանաբանական այգու այցելուները սիրելի կենդանիներին ամռանը նոր պայմաններում կարող են տեսնել: ▫️Սպիտակ վագրը՝ Ալբան, նոր ազատավանդակ կունենա, գետաձի Թայֆուի ազատավանդակն ու լողավազան արդեն ավելի հարմար կլինի իրեն: Վերակառուցվում է հանրային զուգարանը, նոր ճեմուղի ու թռչնանոց է կառուցվում: Երևանի քաղաքապետարան