🟨🟥 Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ ▫️Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Նիկոլ Փաշինյան
🟨 ԱԶԲ-ի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի պատվիրակության հետ քննարկեցինք առաջիկա ծրագրերը: Մեր առաջնահերթությունների թվում են. ▫️250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը, ▫️դեպոների վերակառուցումը, ▫️Դալմայի այգիների տարածքում 230 հա անտառպուրակի հիմնումը, ▫️Նորագյուղի վերակառուցումը, ▫️մետրոպոլիտենի արդիականացումը, ▫️Թբիլիսյան-Եղվարդ ճանապարհահատվածի կառուցումը: Տիգրան Ավինյան
🟨 Որպես պատմության ուսանող, առաջին բանը, որ սովորում ես, այն է, որ չես ուզում Ռուսաստանն ու Չինաստանը միավորվեն: ▫️ Օբաման նրանց ստիպեց ամուսնության, որը երբեք չէր կայանա, քանի որ մշտական թշնամական վիճակ էր։ Նրանք, հավանաբար, այժմ ընկերական են, իսկ մենք երկուսի հետ էլ ընկերական կլինենք: Դոնալդ Թրամփ
🟨 Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը հաստատեց հայտնի միտքը՝ ճաշարանում միայն Ռուսաստանն ու Ամերիկան են: ▫️Թեթև նախուտեստներ՝ բրյուսելյան կաղամբ, բրիտանական «ֆիշ-էնդ-չիփս» և փարիզյան աքաղաղ: Հիմնական ուտեստը կիևյան կոտլետն է։ Բարի ախորժակ! Դմիտրի Մեդվեդև
🟨 ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։ ▫️Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք…