🟨 Զելենսկին նման է նախկին ընկերուհու, ով պարզապես ցանկանում է վիճել մի բանի շուրջ, որն ասել եք 9 տարի առաջ՝ հարաբերություններ զարգացնելու փոխարեն։ Մայք Ուոլց
🟨 Հանձնարարել եմ սկսել ԱՄՆ կրիպտոարժույթի պահուստի ստեղծման աշխատանքները, որը կներառի XRP, SOL և ADA տոկենները։ Bitcoin-ը և Ethereum-ը կներառվեն ԱՄՆ կրիպտոարժույթների պահուստում։ ◽️ԱՄՆ-ն դարձնելու ենք կրիպտոարժույթի համաշխարհային կենտրոնը։ Դոնալդ Թրամփ
🟨 Մեզ պետք է առաջնորդ, ով կարող է բանակցել Վաշինգտոնի և, ի վերջո, Մոսկվայի հետ ու վերջ դնել պատերազմին։ ▫️Եթե պարզ դառնա, որ Զելենսկին անձնական կամ քաղաքական պատճառներով չի ցանկանում դադարեցնել պատերազմը, ապա մենք իսկապես խնդիր ունենք։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլց
🟨 Հրաժարվում եմ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից։ ▫️Հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է, 72 ժամով կալանավորվում, և նրանց դեմ հարուցվում է քրեական գործ։ ▫️Առաջարկել եմ ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, անկեղծորեն քննարկել ստեղծված խնդիրները և ֆիքսել հստակ ժամանակացույց՝ ընթացիկ ծրագրերը ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար։ Ցավոք, այս առաջարկը չի ընդունվել։ Կարեն Շաբոյան