🟨 Մարտի 16-17-ին Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներ: Իրավիճակը մնում է հանգիստ և խաղաղ, և որևէ անսովոր գործողություն չի արձանագրվել: ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն
🟧 Հվ. Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Խոսել եմ Հիքմեթ Հաջիևի հետ։ Նրան ասացի, որ պահն է վերջնականացնել պայմանագիրը, ազատել ձերբակալվածներին և տարածաշրջանը դարձնել ավելի անվտանգ ու բարգավաճ։ ▫️Ուրախ ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեծ քայլ են կատարել և համաձայնեցրել խաղաղության պայմանագիրը։ Ամերիկյան ոսկեդարը խաղաղություն և զարգացում կբերի աշխարհին, և մենք կանգ չենք առնի, մինչ չհասնենք դրան։ ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլթս
🟨 Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ ▫️Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական…
🟨 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Էմանուել Մակրոնի հետ։
▫️Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
🟨 Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ ▫️Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ
🟨 Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել։ ▫️Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ