🟨 Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմոմալի Ռահմոնը համատեղ ոչ պաշտոնական հանդիպմանը զանգահարել են Իլհամ Ալիևին։ ▫️Տեղի է ունեցել ջերմ զրույց։ Պայմանավորվել են հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում։ Կրեմլ
🟨 Այսօր ես խոսեցի համաշխարհային առաջնորդների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը: ▫️Մենք պետք է շարունակենք ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հարցում։ ՄԹ վարչապետ Քիր Սթարմեր
🟨 Արարատ համայնքում պաշտոնապես բացվել է «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը։ ▫️Գործարանում աշխատում է 240 աշխատակից, նախատեսվում է այդ թիվը հասցնել ավելի քան 500-ի։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ ▫️Ստորաբաժանումները կատարում են առաջադրանքներ ճիշտ այնպես, ինչպես անհրաժեշտ է։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Լեհաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը։ ▫️Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու համագործակցությանը, ինչը օգուտ կբերի երկու երկրներին։ Լեհաստանի ԱԳՆ
🟨 ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ համաձայնագրի բանակցությունների նախագծի ավարտի մասին հայտարարությունը։ ▫️Հույս ունենք, որ այս պատմական քայլը կամրապնդի հաղորդակցության, երկխոսության և կայունության կամուրջները՝ նպաստելով երկու երկրների և Կովկասի տարածաշրջանի զարգացմանը: ԱՄԷ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ