🟩 Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հատման անկյունում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հերթական լայնամասշտաբ նախագիծն է իրականացնում։ ▫️Աշտարակի խճուղում 4,5 հեկտար անխնամ տարածքը շուտով կանաչով կպատվի. ոռոգման ցանց է անցկացվում: Երևանի քաղաքապետարան
🟨 Թրամփը ցույց է տվել, թե ինչպիսին է լինելու Գազայի հատվածը վերակառուցումից հետո՝ «Թրամփ Գազա»։ ▫️AI-ով ստեղծված տեսանյութում ավերված շրջանը վերածվում է ժամանակակից հանգստավայրի: Մարդիկ զվարճանում են, պարում, Իլոն Մասկը ուտելիք է վայելում, իսկ Թրամփն ու Նեթանյահուն լողավազանում հանգստանում են։
🟨🟧 Երևանում այսօր երեկոյան, վաղը գիշերը և առավոտյան, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ ▫️Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: