🟨 Միանշանակ կցանականամ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը բաց լինի երկաթուղային, ավտոտրանսպորտային հաղորդակցությունների համար, գործարար կապերը լինեն ուղիղ։ Նիկոլ Փաշինյան
🟨 Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնությունը։ ▫️Սա երկար սպասված քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ Հուսով ենք՝ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնա
🟨 Հայաստանը և Ադրբեջանը լիովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը։ Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման։ ▫️Հայաստանը պատրաստ է խորհրդակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ օրվա և վայրի վերաբերյալ։ Ալեն Սիմոնյան
🟨 Մեզ պետք է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չմնա: Մեզ անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ ▫️Նրանք մեծացնում են իրենց ռազմական ներուժը։ Սա ցույց է տալիս, որ պատրաստվում են նոր պատերազմի։ Եթե խաղաղություն են ուզում, սրա կարիքը չկա։ Իլհամ Ալիև
🟨 Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները պարտադիր պետք է ամրագրվեն թղթի վրա, քանի որ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է: Իլհամ Ալիև
🟨 Խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է ստորագրման։ ▫️Պատրաստ ենք քննարկումներ սկսել ժամկետների և վայրի մասին։ Քննարկումների ժամանակ կփորձենք մեր պատկերացումները մոտեցնել։ Նիկոլ Փաշինյան
🟨 Հատուկ բանագնաց Ուիթկոֆը և ԱՄՆ այլ ներկայացուցիչներ ներկա պահին շատ լուրջ բանակցություններ են վարում Ռուսաստանում՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։ Դոնալդ Թրամփ