🟨 Team Telecom Armenia-ն Հայաստանի ֆոնդային բորսայի մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող» մրցանակին։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ #Radar_Ads
🟨 ԱՄՆ-ի և Իրանի միջև «Իսլամաբադի համաձայնագրի» նախնական տարբերակը նախատեսում է՝ ▫️Հորմուզի նեղուցի անհապաղ բացում, ▫️60-օրյա հրադադար, այդ թվում՝ Լիբանանում, ▫️հարստացված ուրանի պաշարների հարցի լուծում։ Axios ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Վերջին 8 տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ-ում ընդդիմությունը փորձեց զբաղվել ընտրակեղծիքներով, համատարած ընտրակաշառք բաժանելով, կազմակերպելով այլ երկրներից մարդկանց տեղափոխումը ՀՀ՝ քվեարկելու և այլն։ Սա կարմիր գիծ էր, որ հատվեց ընդդիմության կողմից։ Սա ունենալու է կոշտ հետևանք, օրենքի ուժով ամենախիստ պատիժն է իրենց սպասվում։ Տիգրան Ավինյան
🟨 Երևանում օդի որակի վերաբերյալ մենք շատ խորքային վերլուծություններ ենք արել։ Այս պահի դրությամբ՝ Երևանում օդի որակը լավն է, այս նույն պատկերն էր գարնանը՝ ավելի լավն էր նույնիսկ։ ▫️Խնդիր լինում է՝ սկսած նոյեմբեր ամսից, երբ կլիմայական պայմաններին զուգահեռ՝ մթնոլորտային շերտը 200 մետրից իջնում է 80 մետրի, ու ախտոտիչները խտանում են այս 80 մետրի մեջ։ Այս բնակլիմայական երևույթի վրա մենք որևէ ազդեցություն չունենք։ Սակայն ունենք միջոցներ՝ մեղմելու վիճակը։ Տիգրան Ավինյան
🟨 Երևանում միայն 2025թ․ կանաչ տարածքներն ընդլայնվել են 14,1 հեկտարով, և պահպանվել է ընդհանուր 910 հա կանաչապատ տարածք։ ▫️Վերջին 4 տարիների ընթացքում Երևանում 60 հա նոր կանաչ տարածքներ են ավելացել՝ իրենց ոռոգման համակարգերով։ Վերջին 4 տարվա աշխատանքը ավելին է, քան դրան նախորդող 22 տարիների աշխատանքը միասին վերցրած։ Տիգրան Ավինյան