🟨 Այո, քննարկում ենք Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ ուժերի բացառումը: ▫️Այո, քննարկում ենք միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը: Արարատ Միրզոյան
🟨 Ստորագրել ենք Հայաստանի և Նիդերլանդների Թագավարության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ ▫️Սա նոր հանգրվան է՝ խորհրդանշական ու միևնույն ժամանակ պարտավորեցնող։ Արարատ Միրզոյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նոր մեղադրանք է առաջադրվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ: ▫️Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨🟩 ՀՀ Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա» ՓԲԸ 20 տոկոսի բաժնետեր, մարտի 6-ին ստացել է 2 միլիարդ դրամ շահութաբաժին։ Գումարը մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե։ Նիկոլ Փաշինյան
🟩 Մայրաքաղաքում մեկնարկել են փողոցների լվացման և մաքրման աշխատանքները: ▫️Ժամը՝ 01:00-ից մինչև 07:00-ը ջրցան և փոշեկուլ ավտոմեքենաներով կենտրոնական փողոցներում իրականացնում է ակտիվ աշխատանքներ: Երևանի քաղաքապետարան
🟨 Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ՝ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար։
🟨Էմանուել Մակրոնը փակ հանդիպում է անցկացրել Փարիզում հավաքված շուրջ երեսուն երկրի գլխավոր շտաբի պետերի հետ։ ▫️Նա կոչ է արել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու դեպքում ձեռնամուխ լինել Ուկրաինայի համար «անվտանգության հուսալի երաշխիքների որոշման» մշակմանը։ Le Figaro ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ