🟨 Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային ամերիկյան հեռահար զինատեսակներով (ATACMS) հարվածել ՌԴ խորքերը։ ▫️Դրանք հավանաբար կօգտագործվեն Կուրսկի շրջանում ռուսական և հյուսիսկորեական զորքերի դեմ։ New York Times
🟨 Այս ընտրությունները կայացած չեն։ Պետք է համակարգային խնդիրները լուծել և նոր ընտրություններ անցկացնել։ ▫️Պատրաստվում եմ հայց ներկայացնել ՍԴ։ Սալոմե Զուրաբիշվիլի
🟨 Դելիում օդի աղտոտվածությունն ավելի քան 17 անգամ գերազանցել է ընդունելի մակարդակը: ▫️Այսօր մշուշը պատել է Հյուսիսային Հնդկաստանի մեծ մասը: Մի քանի քաղաքներում տեսանելիությունը նվազել է մինչև 100 մետր։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ամերիկացի սենատորներ Էդ Մարկին և Շելդոն Ուայթհաուսը COP29-ում ասուլիսի ժամանակ սատարել են Հայաստանին և հանդես եկել Ադրբեջանում հայ գերիների ազատ արձակման և հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի օգտին: