🟨 Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ՝ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու համար։
🟨Էմանուել Մակրոնը փակ հանդիպում է անցկացրել Փարիզում հավաքված շուրջ երեսուն երկրի գլխավոր շտաբի պետերի հետ։ ▫️Նա կոչ է արել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու դեպքում ձեռնամուխ լինել Ուկրաինայի համար «անվտանգության հուսալի երաշխիքների որոշման» մշակմանը։ Le Figaro ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների զորքերի ներկայությունը ցանկացած դրոշի ներքո, ցանկացած կարգավիճակով, այդ թվում՝ խաղաղապահների, սպառնալիք է Ռուսաստանի համար: Սերգեյ Լավրով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Երևանի մանկական երկաթուղու թունելի լուսավորության ցանցը հիմնովին արդիականացվել է։ Ամբողջությամբ փոխվել է մալուխային համակարգը: ▫️Տեղադրվել են նոր, ժամանակակից լուսատուներ, որոնք ապահովում են 5 անգամ ավելի շատ լուսավորություն և 10 անգամ ավելի մեծ էներգախնայողություն։ Երևանի քաղաքապետարան