🟨 Նոր ձևավորումներով արտաքին լուսավորությունը նոր շունչ է հաղորդել Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Պարոնյան փողոցների խաչմերուկներում գտնվող շենքերին՝ ընդգծելով շենքերի ճարտարապետական տեսքը։ ▫️Գիշերային ժամերին մեր քաղաքի այս հատվածը այսուհետ ոչ միայն ավելի լուսավոր կլինի, այլև աչքի կընկնի ուրույն գեղեցկությամբ առանձնացող կառույցներով և անվտանգությամբ։
🟨 2024թ․ հոկտեմբերին Հայաստան է այցելել 203․810 զբոսաշրջիկ։ ▫️Առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են ՌԴ-ից (43%), Վրաստանից (11%) և Իրանից (7%):
🟨 Երևանի քաղաքապետարանը հրավիրում է մասնակցելու Ամանորի տոնավաճառին։ ▫️08.12.24-06.01.25, 12:00 — 22:00 (որոշ օրեր՝ մինչև 24։00), Ս․ Շահումյանի անվան պուրակ («Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ հատված)։ ▫️Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 20.11.2024: ☎️+374 91 26 45 95, +374 77 26 45 95 📧 hello@eventtoura.org
🟨 Ես կարծում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն տարբեր պայմանագրերի կարիք, ունեն նաև ռազմավարական գործարք կնքելու կարիք: Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում կարող ենք ունենալ լուծում։ Ըստ էության, այն կարող է փոխադարձ ու լիարժեքորեն լինել ընդունելի Հայաստանի և Ադրբեջանի համար։ ▫️Մենք մեր այս առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյան